ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

«Հայկական քաղաքագիտական հանդեսը» քաղաքագիտական և քաղաքագիտությանն առնչվող միջգիտակարգային հետազոտությունների արդյունքներ ներկայացնող գրախոսվող գիտական հանդես է: Հանդեսում հրապարակվող հոդվածների հիմնական ուղղություններն են՝

    • Հետխորհրդային տրանսֆորմացիա. քաղաքագիտական և միջգիտակարգային հիմնախնդիրները,
    • Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության հիմնախնդիրները,
    • Հակամարտությունների կարգավորումը և լուծումը,
    • Պետական կառավարում. ժողովրդավարացման դժվարությունները և հեռանկարները,
    • Միջազգային հարաբերությունների հիմնախնդիրները և հաշտեցման գործընթացները,
    • Ինքնության պահպանման և միջազգային ինտեգրման զարգացման դիլեման,
    • Հայրենիք-սփյուռք փոխշահավետ հարաբերությունների ձևավորման հնարավորություններն ու խոչընդոտները:

Տպագրության են ընդունվում այլ հանդեսներում չտպագրված (օրիգինալ), գիտական նորույթ ունեցող հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: