Հեղինակի ուղեցույց

Հայկական քաղաքագիտական հանդեսի (ՀՔՀ) նպատակն է տպագրել քաղաքագիտական և քաղաքագիտությանն առնչվող միջգիտակարգային հետազոտությունների արդյունքներ ներկայացնող բացառիկ աշխատանքներ, մասնավորապես, հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ հետխորհրդային տրանսֆորմացիա, պետության կառուցում և կայացում, ժողովրդավարացում և մարդու իրավունքներ, հակամարտությունների կարգավորում և լուծում, ինքնության պահպանում և ինտեգրում, Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության հիմնախնդիրներ և այլ թեմաների շրջանակներում: Այդ աշխատանքները պետք է առանձնանան արդիականությամբ, գիտականությամբ, մեթոդաբանությամբ:

Հեղինակը պետք է ցույց տա, թե ինչպես է իր վերլուծությունը բացահայտում քաղաքագիտական կամ միջգիտակարգային նշանակալից հետազոտական խնդիր կամ պատասխանում կարևոր հետազոտական հարցադրման: Հեղինակի հետազոտությոնը լավագույնս պետք է հասկանալի լինի հնարավորինս շատ հետազոտողների` իր նյութի բնույթին համապատասխան և շրջանակներում:

ՀՔՀ-ն տպագրում է չտպագրված աշխատանքներ: Հեղինակը չպետք է ներկայացնի հոդվածներ, որոնք պարունակում են աղյուսակներ, տեքստի բավական մեծ հատվածներ, որոնք արդեն տպագրվել են կամ սպասում են տպագրության այլուր (համացանցային ամսագրերը ներառյալ):

Ինչպես ներկայացնել աշխատանքները

Հեղինակները պետք է ուղարկեն իրենց աշխատանքները՝ կցելով էլեկտրոնային նամակին, կամ, եթե կարիք ունեն լրացուցիչ պարզաբանումների՝ մինչ այն ներկայացնելը, կարող են կապ հասատատել Տիգրան Թորոսյանի հետ t.tigran@yahoo.com էլ-փոստով կամ (+374 91) 402731 հեռախոսահամարով:

Աշխատանքի հետ կից ուղարկվող էլեկտրոնային նամակում հարկ է նշել հեղինակ(ներ)ի հեռախոսահամար(ներ)ը, մինչև 50 բառերի սահմաններուններում հեղինակ(ներ)ի կենսագրական(ներ)ը՝ նշելով աշխատավայրը, պաշտոնը, հիմնական հրապարակումները և գիտական հետազոտական հետաքրքրությունների շրջանակները:

Ֆայլերը պետք է լինեն Word ձևաչափով: Տպագրության համար ներկայացված ֆայլերը հետ չեն ուղարկվում: Այս փուլում հեղինակները պետք է հաստատեն, որ ներկայացված հոդվածը հրապարակման համար որևէ այլ ձևաչափով/տեղում չի դիտարկվում:

Աշխատանքին ներկայացվող տեխնիկական պահանջները

Տպագրության են ընդունվում այլ հանդեսներում չտպագրված (օրիգինալ), գիտական նորույթ ունեցող հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Տեքստը պետք է լինի ՝ Հայերեն՝ Sylfaen տառատեսակով, 10,5 տառաչափով, Անգլերեն կամ Ռուսերեն՝ Times New Roman, 11,5, Միջտողային հեռավորությունը` 1,15 (Վերնագիրը՝ 12, Bold; Անունը՝ 11, ինստիտուտը՝ 10 Italics, Բանալի բառերը՝ 10): Հղումների միջտողային հեռավորությունը՝ 1, Times New Roman կամ Sylfaen 10: Աղյուսակների, գծագրերի ու նկարազարդումների ներսի տեքստի միջտողային հեռավորությունը պետք է լինի 1:

Հոդվածները պետք է լինեն, որպես կանոն, առավելագույնը 7000 բառի սահմաններում, կարծիքներն ու գրախոսությունները՝ առավելագույնը 5000 բառի: Գրքերի գրախոսությունները պետք է լինեն 750-ից 1400 բառերի շրջանակներում: Խիստ անհրաժեշտության դեպքում կարող են դիտարկվել այս սահմանաչափերը գերազանցող աշխատանքներ:

Առավելագույնը 200 բառ պարունակող ամփոփագիրը (abstract) պետք է նախորդի տեքստին, որին պետք է հետևեն առավելագույնը վեց բառ պարունակող բանալի բառերը:

Գրախոսական հոդվածները և գրքերի գրախոսությունները պետք է պարունակեն գրախոսվող աղբյուրի մատենագիտական տվյալները հետևյալ ձևաչափով.

Վերնագիր. Ենթավերնագիր
Ազգանուն Անուն, Հրատարակչություն, հրատարակման տարեթիվ, էջերի քանակ, ISBN:

Օրինակ՝
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում
Թորոսյան Տիգրան, Երևան, Տիգրան Մեծ, 2008, 224, ISBN: 978-99941-0-375-1.

Հղումները

Դրանք պետք է ձևավորել որպես տողատակի հղումներ: Հղումները պետք է համարակալել հերթականությամբ՝ հոդվածի սկզբից մինչև վերջ: Ցանկալի է, որ օգտագործվի հղումները տեքստ ներմուծելու հնարավորությունը: Հղումները պետք է բերվեն աղբյուրի լեզվով: Հեղինակի անունն ու հանդեսի հատորը պետք է գրել թավ տառերով: Հղումները պետք է լինեն ստորև բերված օրինակներին համապատասխան:

    • Հոդվածներ ամսագրերում

Gans-Morse J,

      • Searching for Transitologists: Contemporary Theories of Post-Communist Transitions and the Myth of a Dominant Paradigm, Post-Soviet Affairs, 2004, 20, 4, 320-349.

Թորոսյան Տ., Սուքիասյան Հ.,

      • Հետխորհրդային տրանսֆորմացիայի երեք փուլերը, երեք խմբերը և երեք հարացույցները, Հայկական քաղաքագիտական հանդես, 2014, 1, էջ 20-34:

Թորոսյան Տ.,

      • Ժողովրդավարական բազմակուսակցական համակարգի ձևավորման նախադրյալները և բարդությունները հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրներում, Լրաբեր հասարակական գիտությունների, 2005, 3, 12-31:
    • Հոդվածներ «Advance Online Publication» շտեմարանից

Bansak K., et al,

      • Europeans support a proportional allocation of asylum seekers, Nature Human Behaviour 1, Article number: 0133 (2017), doi: 10.1038/s41562-017-0133.
    • Գիրք

Torosyan T.,

      • Nagorno-Karabakh and Kosovo: Conflicts, Negotiations, Geopolitics, Yerevan, Tigran Mets, 2012, p. 48.

Թորոսյան Տ.,

      • Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2006, էջ 94։

Ստեփան Ա. (խմբ.),

      • Վտանգված ժողովրդավարություններ, Եր.։ Կովկասի ինստիտուտ, 2011, էջ 191:
    • Գրքի գլուխ, հոդված ժողովածուում

Քոլթոն Թ. Ջ., Սքեչ Ս.,

      • Կիսանախագահականության դժվարությունները, Ստեփան Ա. (խմբ.), Վտանգված ժողովրդավարություններ, Եր.։ Կովկասի ինստիտուտ, էջ 185-207, 2011:
    • Գիտաժողովի հոդված/նյութ

Մարկերտ Թ.,

      •  Սահմանադրական փոփոխությունների ընթացակարգերը՝ որպես մարտահրավեր նոր ժողովրդավարությունների համար, ‹‹Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետխորհրդային տրանսֆորմացիայի վրա›› միջազգային համաժողով, Երևան, 3-4 նոյեմբերի, 2014թ.:
    • Ատենախոսություն

Zito A.,

      • Epistemic Communities in European Policy-making. Ph.D. dissertation, Department of Political Science, University of Pittsburgh, 1994.

Դավթյան Վ. Ս.,

      • Հայաստանի էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համատեքստում, ատենախոսություն քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, 2011:
    • Կայքի կամ լրագրի հոդված

Torosyan T.,

      • Ilham Aliyev Lost the Presidential Elections in Karabakh,

IA REGNUM

      • , 2012, http://regnum.ru/news/1559948.html, (dd/mm/yy

*

      • ]).

Թորոսյան Տ.,

      • Ոչինչ չի լինում մեխանիկորեն,

Լրագիր,

      • 28 նոյեմբերի 2008, http://www.lragir.am/index/arm/0/politics/view/21805 (օօ/աա/տտ):
    • Փաստաթղթեր, պայմանագրեր, հռչակագրեր, կարծիքներ և այլն
        Երբ կոնվենցիան կամ պայմանագիրը նշվում է առաջին անգամ, անհրաժեշտ է նշել վերնագիրն ամբողջությամբ, իսկ հապավումը՝ փակագծերում: Մեծատառերով պետք է լինեն միայն առաջին տառերը:
        • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (ՄԻՀՀ), http://www.un.am/res/Human%20Rights/Armenian%20Documents/UDHR_arm.pd (12.04.2014).
        • ՀՀ Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և ՀՀ 2012թ. Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի համապատասխանության վերաբերյալ վերլուծական հաշվետվություն, Երևան, 2012, http://www.un.am/up/library/Report%20on%20Demography_arm.pdf (06.07.2017):
        • Decision of the Constitutional Court in case N 6-y2008 of 5 February 2008, http://zakon2.rada.gov.ua/laws/show/va06u710-08, (20.01.2015).
    • Ելույթներ

Serzh Sargsyan, Statement by President at the 68th Session of the UN General Assembly, September 24, 2014, http://www.president.am/en/press-release/item/2014/09/24/President-Serzh-Sargsyan-New-York-speech/ (06.07.2017).

Սերժ Սարգսյան, Նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, 24 Սեպտեմբերի, 2014թ., http://www.president.am/hy/press-release/item/2014/09/24/President-Serzh-Sargsyan-New-York-speech/ (06.07.2017):

    • Մեջբերումներ

Ուղիղ հղումները, եթե դրանք 5 տողից երկար են, պետք է առանձնացնել տեքստից մեկ տողով, 1,5 սմ ներս տանել աջ և ձախ կողմերից:

Մեջբերումներում նշումներ կարելի է կատարել՝ օգտագործելով քառակուսի փակագծեր:

    • Ֆինանսավորման աղբյուրներ և երախտիքի խոսքեր

Երախտագիտություններն ու հետազոտության ֆինանսավորման աղբյուրների մասին նշում կատարվում է տողատակի հղմամբ՝ նշում կատարելով վերնագրի վերջում (չի համարակալվում, նշվում է աստղանիշով):

Հետազոտությունն իրականացվել է (հետազոտական դրամաշնորհ թ. 15-01-0014) Ազգային հետազոտական համալսարանի՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ակադեմիական հիմնադրամ ծրագրի աջակցությամբ, 2015-2016թթ.:

Մենք երախտապարտ ենք Վինսենթ Ֆերտին և Սառա Բեն Համիդային՝ հոդվածի նախնական տարբերակի վերաբերյալ տրամադրված կարծիքի համար:

    • Հղում նախորդ մեջբերումներին

Նախորդ մեջբերումները հիշատակելու համար անհրաժեշտ է օգտագործել «նշվ. աշխ.» կամ «նույն տեղում» արտահայտությունները:

Պետք է օգտագործել «նույն տեղում» արտահայտությունը, երբ աղբյուրը մեջբերվել է նախորդ հղման մեջ և նույնությամբ կրկնվելու է հղումը, ներառյալ էջ(եր)ը.

        1. Թորոսյան Տ., Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2006, էջ 94:
        2. Նույն տեղում:
        3. Նույն տեղում:

Պետք է օգտագործել «նշվ. աշխ.» արտահայտությունը, երբ աղբյուրն անմիջապես նախորդ հղման մեջ չի մեջբերվել և այլ էջեր են հղվում.

        1. Թորոսյան Տ., Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2006, էջ 94:
        2. Թորոսյան Տ., Նշվ. աշխ., էջ 51:
    • Հապավումներ

Բոլոր հապավումները պետք է առաջին անգամ նշվեն ամբողջությամբ, թե՛ տեքստում, թե՛ հղումներում, հապավումը գրել փակագծերում

Եվրոպայի Խորհուրդ (ԵԽ)

Մարդու իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)

Սակայն կարիք չկա նույնն կերպ վարվել հանրայնորեն հասկանալի հապավումների հետ, օր.՝ ԱՄՆ, ՄԱԿ:

    • Աղյուսակներ, գծագրեր, նկարազարդումներ

Փաստարկները հիմնավորելիս աղյուսակների, գծագրերի, նկարազարդումների օգտագործումը խրախուսվում է: Դրանք պետք է տեղադրված լինեն տեքստի այն մասին առավել մոտիկ, որտեղ քննարկվում են, աղյուսակները պետք է լինեն խմբագրման ենթակա ձևաչափով, այլ ոչ որպես նկար:

Հեղինակները պետք է ապահովեն գծագրերի հստակությունն ու բարձր որակը: Գույների օգտագործումը պետք է հասցնել նվազագույնի, քանզի դրանց օգտագործումը նախատեսված չէ ՀՔՀ տպագիր տարբերակում:

Աղյուսակները, գծագրերն ու նկարազարդումները պետք է հերթականությամբ համարակալվեն և ուղեկցվեն դրանց ներքևում տեղադրված բացատագրով (caption): Աղյուսակներi, գծագրերի ու նկարազարդումների ներսի տեքստը պետք է հնարավորինս սեղմ լինի, սակայն դրանցում օգտագործված նշաններն ու հապավումները անհրաժեշտ է բացատրել:

    • Չտպագրված աղբյուրներ և անձնական հաղորդակցություններ

Հիմնականում ցանկալի է խուսափել չտպագրված նյութերից և անձնական հաղորդակցություններից, սակայն անհրաժեշտության դեպքում հղումը պետք է պարունակի հնարավոր բոլոր տեղեկություններն աղբյուրի մասին և տպագրության հնարավոր տարեթիվը:

    • Այլ նշումներ
– Էջերը կամ թվականները նշելիս հարկ է օգտագործել ամենակարճ հնարավոր տարբերակը (օր. 11-25, 86-8, 167-9, 1828-31):
– Տարեթվերը նշելիս օգտագործել հետևյալ ձևը՝ 31 հունվարի 1984թ., 1930-ականներ, բայց ոչ երեսունականներ կամ 30-ականներ:
– Եթե մեջբերումն ունի երկու հեղինակ, հարկ է նշել երկու անունն էլ, եթե հեղինակները երկուսից ավելին են, նշվում է առաջին հեղինակի անունը, ավելացնելով և այլն:
– Անհրաժեշտ չէ նշել հասանելի է, մատչելի է,տեղադրված է և այլն URL հղումը կամ հասանելիության տարեթիվը նշելիս. պարզապես նշվում է էլեկտրոնային հղումը և փակագծերում նշվում է վերջին այցի տարեթիվը օօ/աա/տտ ձևաչափով:
– Կարծիքներն ու գրախոսությունները անհրաժեշտ չէ, որ հղեն դիտարկվող նյութը, սակայն պետք է անպայման հղեն օգտագործված մեջբերումները:
– Հանդեսը չի տպագրում դեռևս չհրատարակված գրքերի գրախոսություններ, սակայն ցանկացողները կարող են ուղակել իրենց համառոտ կենսագրականը և գրաքննության առաջարկությունը t.tigran@yahoo.com հասցեով:
– Եթե ուղեցույցի կետերից որևէ մեկը հստակ չի թվում հեղինակին, ապա կարող է այն ճշտել ըստ հանդեսի վերջին հոդվածների՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով (www.arjps.org):

Խմբագրման և գրախոսման քաղաքականությունը

Հայկական քաղաքագիտական հանդեսը հետևողականորեն կիրառում է կրկնակի անանուն գործընկերային գրախոսության քաղաքականությունը, երբ գրախոսի անունը հայտնի չէ հեղինակին, իսկ հեղինակի անունը՝ գրախոսին:

Ներկայացված հոդվածները նախապես դիտարկում է խմբագիրը և արտաքին գրաքննության ուղարկվում են միայն այն հոդվածները, որոնք համապատասխանում են հանդեսի նպատակներին և առաջադրված թեմաների շրջանակներում են: Այն հոդվածները, որոնք չեն համապատասխանում վերը շարադրված տեխնիկական և այլ ուղենիշներին, չեն ընդունվում: Յուրաքանչյուր հոդված գրախոսում է առնվազն երկու գրախոս: Հոդվածները գրախոսվում են հնարավորինս սեղմ ժամկետներում:

Խմբագիրները կարող են ուղղել ընդունված հոդվածի աննշան ոճական սխալները: Ցանկացած էական փոփոխություն, անշուշտ, քննարկվում է հեղինակի հետ:

Կրկնակի անանուն գործընկերային գրախոսման քաղաքականության անաչառությունն ապահովելու նպատակով հոդվածը գրելիս հարկ է խուսափել հեղինակի ինքնութունը մատնանշող ցանկացած տեղեկությունից, ներառյալ հղումները, հատկապես եթե հեղինակը մեջբերում է կատարում իր՝ նախկինում տպագրված աշխատանքներին: Հարկ է օգտագործել չեզոք արտահայտություններ և խուսափել առաջին դեմքից (օր.՝ ցանկալի է գրել. «Նախկինում խնդրի վերաբերյալ առաջարկվել են հետևյալ մոտեցումները….». «Ես առաջարկել եմ…» գրելու փոխարեն):

Եթե հոդվածն ունի մի քանի հեղինակ, հեղինակներից մեկը նշվում է որպես հեղինակ, ով կգործի հեղինակային թիմի անունից և ՀՔՀ հետ կապ ապահովելիս կլինի կոնտակտային անձ:

Հոդվածի ընդունման մասին այդ հեղինակը կտեղեկացվի և իրեն կուղարկվի տպագրության համացանցային հղումը (URL):

Հեղինակներն իրենք են պատասխանատու հեղինակային իրավունքը կրողներից թույլտվություն ստանալու համար՝ նախկինում տպագրված ցանկացած աղյուսակի, գծագրերի նկարազարդման կամ չափազանց երկար մեջբերումները կրկին օգտագործելու համար: Կրկնօրինակման աղբյուրն ու հեղինակային իրավունքն անհրաժեշտ է հիշատակել աղյուսակի, գծագրերի նկարազարդման կից նկարագրություններում:

Հանդեսի քաղաքականությունը հետևյալն է. մինչ տպագրությունը հեղինակները փոխանցում են հեղինակային իրավունքը ՀՔՀ, սակայն պահպանում են իրենց իրավունքը՝ վերատպագրել նյութն իրենց կողմից գրված կամ խմբագրված այլ աշխատանքներում, պայմանով, որ հրատարակման սկզբնաղբյուրն ամբողջությամբ հիշատակվելու է:

Հրապարակումների էթիկա

Չնայած Հայկական քաղաքագիտական հանդեսը դեռևս «Հրապարակումների էթիկայի հանձնաժողովի» (https://publicationethics.org/) անդամ չէ, հանդեսի էթիկայի քաղաքականության հիմքում Հանձնաժողովի «Վարքագծի կանոնների և լավագույն փորձի ուղեցույցի» սկզբունքներն են (https://publicationethics.org/resources/code-conduct): Հետևաբար ակնկալվում է, որ բոլոր ապագա հեղինակները կարդան Հանդեսի Էթիկայի քաղաքականությունը՝ մինչև հանդեսին հոդվածի առաջարկ ուղարկելը: Նշված քաղաքականությունը մանրամասնում է Հանդեսի հետ աշխատող բոլոր հեղինակների, խմբագիրների, գրախոսների, ինչպես նաև մեր պարտականությունները: Քաղաքականությունը ներառում է, բայց չի սահմանափակված գրագողության, կեղծարարության, տվյալների և աղբյուրների կեղծման դեպքերով:

Վերջին դիտման ամսաթիվը պետք է գրել օօ/աա/տտ ձևաչափով: